ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի Liliana, բարև Ձեզ: Եթե ալերգիան արևից լիներ, ընդհակառակը երեկոյան և լուսաբացին, ըստ տրամաբանության սրացում չպետք է դիտվեր: Ամենայն հավանականությամբ ալերգիայի պատճառն այլ է: Ալերգիայից ազատվելու համար ցանկալի է նախ գտնել ալերգենը, եթե հնարավոր է խուսափել դրա հետ շփումից: Հակաալերգիկ միջոցներից կարող եք օգտագործել լորատադին կամ դեզլորատադին պարունակող միջոցները, որոնք ավելի բարձր դասի հակաալերգիկ միջոցներ են և չեն թափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշով, հետևաբար քնկոտություն չեն առաջացնում:
Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի Anya, բարև Ձեզ: Չափից ավելի ձեռնաշարժությունը, օրինակ օրվա մեջ 5-6 անգամ կարող է վատ անդրադառնալ առողջության վրա: Դա կարող է հետագայում խոչնդոտներ ստեղծել նորմալ սեռական կյանքով ապրելու համար, բացի այդ չափից շատ ձեռնաշարժությունը կարող է բերել մեծ ամոթաշրթերի մեծացման: Ձեզ մոտ պուբերտատ շրջանին բնորոշ ձեռնաշարժություն է, որը համարվում է ֆիզիոլոգիական: Կանոնավոր սեռական կյանքով ապրելու հետ մեկ տեղ նման ցանկություն այլևս չեք ունենա:
LILI
03.07.2015
susanna
03.07.2015
susanna
03.07.2015
susanna
03.07.2015
Susanna
03.07.2015
Մեդ-Պրակտիկ
03.07.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Մեկ անգամ դաշտանի ուշացումը դեռ բավական չէ դաշտանային ֆունկցիայի խանգարման մասին մտածելու համար: Հնարավոր է ունեցել եք սթրեսային վիճակներ, հոգեհուզական լարվածություն, նախորդ ամիս, որոնք կարող էին դաշտանի ուշացման պատճառ դառնալ: "Դյուֆաստոն"-ի ընդունումից մոտ 7 օր անց, եթե ոչ ավելի շուտ դաշտանը կսկսվի: Եթե դաշտան այնուամենայնիվ չի սկսվում կամ մյուս ամիսներին, նույնպես ունենքում եք ուշացում, դիմեք նորից Ձեր բժշկին, մանրամասն հետազոտվելու և պատճառը պարզելու համար:
Մեդ-Պրակտիկ
02.07.2015
Հարգելի Marine, բարև Ձեզ: Կերակրող մայրերի մոտ հաճախակի հանդիպող խնդիր է կրծքագեղձի ձևի և չափերի փոփոխությունը: Կերակրման ընթացքում որոշ միջոցներ կիրառելու դեպքում հնարավոր է կանխել խնդրի առաջացումը: Եթե արդեն կա նման պրոբլեմ, վերականգնել նախկին ձևը և չափերը շատ դժվար կլինի: Այստեղ կարևոր է ինչպես համապատասխան սննդի, այնպես էլ արտաքին միջոցներ օգտագործումը: Ստորև ներկայացնում եք կայքի հղում, որտեղ կգտնեք օգտակար ինֆորմացիա.
KARLOS
01.07.2015
HASMIK
30.06.2015
eranuhi
29.06.2015
lida
26.06.2015
ANNA
26.06.2015
LILI
26.06.2015
Lena
23.06.2015
ANAHIT
22.06.2015
Մեդ-Պրակտիկ
21.06.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Պրոգեստերոնի դեֆիցիտի պատճառներն բազմաթիվ են, Ձեր տարիքում այն կարող է կապված լինել սթրեսի և խրոնիկական հոգնածության հետ: Եթե, բացի դաշտանի ուշացումից ունեք նաև քնկոտություն, ընդհանուր թուլություն, չի բացառվում, որ կա վահանագեղձի թերֆունկցիա, ցանկալի է ստուգել նաև վահանագեղձի հորմոնները: Եթե պրոգեստերոնի դեֆիցիտը կապված է սթրեսի հետ, անհանգստանալու կարիք չկա, դա ժամանակավոր բնույթ ունի: Որոշ ժամանակ "Դյուֆաստոն" ընդունելուց հետո վիճակը կկայունանա: Բժշկի նշանակմամբ կարող եք ընդունել նաև բուսական հանգստացնող միջոցներ:
Մեդ-Պրակտիկ
18.06.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Կրծքերի չափը և ձևը օրգանիզմի առանձնահատկություն են, և Ձեր դեպքում կապված է հենց ցածր քաշի հետ: Ավելի անհանգստացնող է Ձեր նվազ քաշը, քան փոքր կրծքերը, նախ և առաջ հարկավոր է պարզել պատճառը: Քաշի նվազ ման պատճառները բազմաթիվ են, ցանկալի է նախ դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի: Բնական է քաշի ավելացման հետ կմեծանան նաև կրծքերը:
Anahit-
17.06.2015
Ani
17.06.2015
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Anahit-, բարև Ձեզ: Նշված գանգատները միանշանակ կապված են զարկերակային ճնշման իջեցման հետ: Հիպոտոնիայի պատճառները բազմաթիվ են. նյութափոխանակության խանգարումներ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, նյարդային համակարգի խնդիրներ: Հիպոտոնիայի պատճառ կարող է լինել նաև հեղուկների քիչ ընդունումը, որոշ դեղամիջոցների` միզամուղների օգտագործում: Ցանկալի է դիմել սրտաբանի, պարզել պատճառը:
lena
16.06.2015
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Lusine, բարև Ձեզ: "Դիմիա" դեղամիջոցը պարունակում է էտինիլէստրադիոլ և դռոսպիռենոն, որն իր կառուցվածքով և ֆունկցիայով մոտ է պրոգեստերոնին: Նշանակվում է հիմնականում որպես հորմոնալ հակաբեղմնավորիչ, դռոսպիռենոնն ունի նաև արտահայտված հակաանդրոգենային ազդեցություն:
lena
16.06.2015
Մեդ-Պրակտիկ
15.06.2015
Հարգելի ՆԵԼԼԻ, բարև Ձեզ: Եթե նկատի ունեք հորմոնալ խանգարումների հետևանքով մազակալումը, այն ավելի բնորոշ է կզակի հատվածին: Վերին շրթունքի հատվածում մազերը ուղղակի առանձնահատկություն են և բնական է, բուժման կարիք չունի: Եթե Ձեզ անհանգստացնում են տվյալ հատվածի մազերը կարող եք հեռացնել: Ինչ վերաբերում է դաշտանին, ապա Ձեզ մոտ դաշտանի ուշացում չկա:
Anya
13.06.2015
Liliana
13.06.2015
Lena avagyan
13.06.2015
LENA
13.06.2015
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն